Սեփական լրատվություն

Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին

 Այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:

Continue reading

Leave a comment

Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

 2017 թ.-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց անմիացիոն հոլովակ, որը ներկայացնում է, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության խտրական վերաբերմունքը թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ և ինչպես կարող է ազդել նրանց կյանքի վրա:

Continue reading

Leave a comment

Հունիսի 26-ը ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հռչակել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցման միջազգային օր

 2016 թ.-ին խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ու Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնը (GCRT) պատրաստեցին ուղեցույց:

Continue reading

Leave a comment

ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թ. հունիսի 12-ի որոշմամբ վարկային պայմանագրերին վերաբերող կարևոր դիրքորոշումներ է հայտնել

Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է. «նախ՝ վարկային պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներին, երկրորդ՝ ժամկետանց վարկերի համար սահմանված տուժանքները չեն կարող գերազանցել նշված նորմերով որոշված սահմանները և պետք է արդյունավետ ու զսպող լինեն՝ չխախտելով համաչափության սահմանադրականության սկզբունքը»:

Continue reading

Leave a comment

Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նրա արարքում հանցակազմ չկա

12801271_1716764325232138_5242905604693408214_n2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) իրականացվող հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Continue reading

Leave a comment

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին առաջադրված մեղադրանքը փոխվել է, բայց քրեական գործը չի կարճվել

 Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալլիուսսկին, որը 2018 թ. մայիսի 24-ին գրավի դիմաց ազատ արձակվեց, դեռևս հետապնդվում է ՀՀ իրավապահների կողմից:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պնդում է, թե պատշաճ բուժօգնություն է տրամադրել և մեղավոր չէ

Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Լ․ Վարդանյանը, որն իր խոսքում նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չպետք է գնահատի իր գիտելիքները և իր աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը, նշեց, որ իր համար, ինչպես ցանկացած բժշկի համար, ծանր է հիվանդի մահը, սակայն, նշեց, որ ինքը մեղավորություն չունի Լիա Միսակյանի մահվան մեջ:

Continue reading

Leave a comment

Անձը իրավունք ունի ծանոթանալու քննչական մարմիններում իր իրավունքներին առնչվող նախապատրաստված նյութերին. դատարանի որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. մայիսի 22-ի որոշմամբ փաստել է, որ «քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը անմիջականորեն առնչվում է Խ. Մելքոնյանի իրավունքներին ու օրինական շահերին, վերջինս պետք է հնարավորություն ունենա ամբողջ ծավալով ծանոթանալու նախապատրաստված նյութերին և անհրաժեշտության դեպքում ստանալու դրանց պատճենները»:

Continue reading

Leave a comment

Զորակոչիկների և զինծառայողների իրազեկման դասընթացները շարունակվում են

«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող դասընթացները շարունակվեցին 2018 թ. հունիսի 17-ին և 18-ին Սյունիքի մարզի Գորիս եւ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։

Continue reading

Leave a comment

Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանը իրեն մեղավոր չի ճանաչում

 Մեղադրող դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց մեղադրանքը, ինչից հետո ամբաստանյալն ու նրա պաշտպանը հայտարարեցին, թե մեղադրանքն անհասականալի է: Նույնը պնդեցին նաև մեղադրողի պարզաբանումներից հետո, ապա Դավիթ Շահվերդյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Continue reading

Leave a comment

ՀՀ գլխավոր դատախազը խուսափում է «Սասնա ծռերի» խցերի դռները բացած իրանցի կալանավորների գործով իրավական գնահատական տալ ՔԿՀ ծառայողների գործողություններին

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ 2018 թ. ապրիլի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իրանցի կալանավորների կողմից ՔԿՀ 6 խցերի դռները բացելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցելու հարցով:

Continue reading

Leave a comment

Ինչպես կառուցել հարցազրույցը տուժածի հետ. ինչից խուսափել և ինչին ուշադրություն դարձնել. վրացի հոգեբանները դասընթաց վարեցին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

Մասնակիցները համոզմունք են հայտնում, որ նման դասընթացներն անհրաժեշտություն են հատկապես խոցելի խմբերի հետ աշխատող լրագրողների համար, քանի որ այդ թեմաները լուսաբանելիս շատ կարևոր է պահպանել էթիկական նորմերը և չվնասել անձին:

Continue reading

Leave a comment