Այլ
«Բանակն իրականում»–ի հայտարարությունը Բանակի օրվա առթիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի
Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարեւոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ եւ համարժեքորեն ձեւակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունների հայտարարությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ) մտահոգությամբ նշում է, որ մի շարք երկրներում, որտեղ գործում են Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ կազմակերպությունները, հետընթաց է նկատվում ոչ միայն ազատ և ժողովրդավար ընտրությունների բնագավառում, այլ նաև` կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ տեղի է ունենում հետապնդումներ իրենց քաղաքացիական և իրավապաշտպան գործունեության համար:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ
Մենք հարգում ենք ԱլԳ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ երկրների հետ իր ինտեգրման ուղղությունն ու մոդելը։ Միաժամանակ, մտահոգության առիթ է տալիս առանց քաղաքական պատշաճ խորհրդակցությունների եւ հանրային քննարկումների ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության անսպասելի բնույթը։
ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, ով պատկերացնում է այս ընտրության բոլոր հետևանքները, ում համար կարևոր է մեր երկրի՝ թանկ գնով նվաճված անկախությունը և նրա ժողովրդավարական զարգացումը, սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումը չի կարող ընդունելի լինել:
ԵՄ տեղական պատվիրակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ (13/09/2013)
ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը:
Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. Հանրային քննարկման մասնակիցների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քննարկման մասնակիցներս, հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի եւ անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսեւորած հանցավոր անգործությամբ: