Հայտարարություններ
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15:
Հայտարարություն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նախապայմանների վերաբերյալ
Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար
Պետք է վերացվի Շանթ Հարությունյանի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը
Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլեւս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար առավել հասանելի է դարձել։
Կազմակերպության նոր աշխատակիցը տիրապետում է ժեստերի լեզվին և ըստ անհրաժեշտության՝ կարող է ապահովել համապատասխան թարգմանություն։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:
«Անկախ դիտորդ» դաշինքը հավաքագրում է դիտորդներ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հավաքագրում է դիտորդներ՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:
«Անկախ դիտորդ»-ը հրավիրում է համագործակցելու դիտորդական առաքելության շրջանակում՝ որպես հավաքագրող, դիտորդների համակարգող կամ իրավաբան
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հրավիրում է համագործակցելու՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:
Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը. հայտարարություն
Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։