Փակ եւ կիսափակ հաստատություններ
Մոնիթորինգ
Մարդու իրավունքների մոնիթորինգը պլանավորված, համակարգված, հաստատված կարգով իրականացվող սոցիալական իրականության որոշակի կողմի ուսումնասիրությունն է, որն ուղղված է իրականության դրական փոփոխությանը` առանց որևէ բռնության գործադրման: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ուրույն տեղ է հատկացնում մարդու իրավունքների մոնիթորինգին: Կազմակերպությունը մոնիթորինգների արդյունքում վեր է հանում այս կամ այն սոցիալական իրականությանը վերաբերող խնդիրները եւ գործունեություն ծավալում այդ խնդիրների լուծման շուրջ: