Զեկույց

ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈւՄ (Սոցիոլոգիական հետազոտություն)

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հերթական զեկույցը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին:

Continue reading

Leave a comment

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ ուղենիշներ. հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունը և անվտանգությունը

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի մասին 2014թ. սեպտեմբերին հայտարարություն (CRPD/C/12/2, Հավելված IV) ընդունելուց ի վեր ՄԱԿ-ի որոշ մարմիններ, ինչպես նաև միջպետական գործընթացներ ուղենիշներ են մշակել բանտարկյալների ազատության և անվտանգության, ինչպես նաև բուժման մասին: Այդ ուղենիշներն առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատազրկմանը:

Continue reading

Leave a comment

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների տեղեկանքը՝ Երևան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ (2018թ. մայիսի 23-ից 25-ը)

 Համազեկուցողները Հայաստան են այցելել 2018թ. մայիսի 23-ից 25-ը Հայաստանում զանգվածային ցույցերի և ապա երկրում իշխանափոխության արդյունքում կտրուկ փոխված քաղաքական միջավայրի համատեքստում: Այցը հնարավորություն է տվել պարզելու իշխանափոխությանը հանգեցնող իրադարձությունների պատճառները և նոր կառավարության առաջնահերթությունները՝ այդ թվում երկիրը կառավարելու կարողության ամրապնդման առումով:

Continue reading

Leave a comment

ԵՄ- Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

 Այս փաստաթուղթը հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ՝ պատրաստված մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն տևական փորձ ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում:

Continue reading

Leave a comment

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը՝ 2017 թ.-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

 ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017 թ.-ի տարեկան զեկույցում որպես Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրներ նշում է խոշտանգումները, կամայական ազատազրկումները, անկախ դատարանների բացակայությունը, լրագրողների նկատմամբ բռնությունները, հավաքների, խոսքի ազատության սահմանափակումն ու համակարգային կոռուպցիան, ԼԳԲՏ անձանց իրավունքների ոչ արդյունավետ պաշտպանությունը, մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում:

Continue reading

Leave a comment

Անպատժելիություն, անարդար դատական գործընթացներ, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներ ու ազատ արտահայտման իրավունքի խախտումներ Հայաստանում. «Amnesty international»-ը հրապարկել է 2017թ.-ի զեկույցը

«Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2017թ.-ի զեկույցը:

Զեկույցում շեշտադրումներ են արվել Հայաստանում տիրող անպատժելիության, անարդար դատական գործընթացների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների, արտահայտման ազատության նկատմամբ ճնշումներին, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վիճակին:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարեկան հաշվետվություն – 2017

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի գործունեության ամփոփ պատկերը՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:

Դրանում ներկայացված են Կազմակերպության գործունեությունը և գրանցած հաջողությունները՝ ըստ առանձին ուղղությունների:

Continue reading

Leave a comment

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն

2017 թ.-ը չի առանձնացել հանրային միջոցառումների առատությամբ՝ ի տարբերություն 2015 և հատկապես 2016 թթ.-ի: Չնայած դրան՝ ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը չի փոխվել:

Continue reading

Leave a comment

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ սահմանափակումների և շեղումների դրույթների մասին Սիրակուզայի սկզբունքներ. 1984

Մասնակիցները համաձայնել են, որ մարդու իրավունքների պահպանումը սերտորեն փոխկապակցված է միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության պահպանման հետ. և իսկապես, մարդու իրավունքների համակարգային խախտումը խաթարում է ազգային անվտանգությունը և հասարակական կարգը և կարող է սպառնալ միջազգային մակարդակով խաղաղության պահպանմանը:

Continue reading

Leave a comment

Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ. «Ցվանեի սկզբունքներ»

 «Սկզբունքներն» ավելի շատ վերաբերում են տեղեկատվությունը չհայտնելու ազգային անվտանգության հիմքին, այլ ոչ թե` մնացած հիմքերին: Տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար պետության կողմից վկայակոչված բոլոր մյուս հիմքերը պետք է առնվազն համապատասխանեն այս չափանիշներին:

Continue reading

Leave a comment

Քաղաքական դրդապատճառներով մարդու իրավունքների խախտումների հիմնավորումը. վերլուծություն

«Միջազգային Ագորա» կազմակերպության իրավական վերլուծաբան Բոյկո Բոևը վերլուծություն է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ:

Վերլուծության նպատակն է ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտումներին առնչվող գանգատները ՄԻԵԴ ներկայացնելու սկզբունքների ու ընթացակարգային պահանջների վերաբերյալ իրազեկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այդ հոդվածի խախտման հիմքով ՄԻԵԴ ներկայացված դիմումների թիվն աճում է:

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպանների նկատմամբ եղել են սպառնալիքներ և ոտնձգություններ. «Human Rights Watch»-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

 Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երևանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին: Իրավապաշտպանների նկատմամբ եղել են սպառնալիքներ և ոտնձգություններ: Ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ որպես լուրջ խնդիր:

Continue reading

Leave a comment