Տեղեկանք

Համառոտ տեղեկատվություն՝ 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության արդյունքների մասին

 2017 թ. ձմեռային (2017 թ. դեկտեմբեր-2018 թ. փետրվար) եւ 2018 թ. ամառային (2018 թ. փետրվարի 1 – օգոստոսի 11) զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 94 զորակոչիկ՝ համապատասխանաբար 40 եւ 54 հոգի:

2017 թ. ձմեռային զորակոչի համեմատ՝ Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվն աճել է 35 %-ով։

Continue reading

Leave a comment

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին. 2018թ. հունվար-հունիս

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Ոստիկանության կողմից 2018 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման դեպքերի՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրի կատարման վերաբերյալ

 Հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրում ընդգրկված 20 միջոցառումներից 7-ն են ամբողջությամբ իրականացվել, 3 միջոցառում չի իրականցվել, որոնք անկյունաքարային են ամբողջ Հայեցակարգի կատարման համար:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի:

5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով:

Continue reading

Leave a comment

2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

top (1)Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2018 թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ եւ ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացել է 20 զինծառայող

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ եւ ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ

 Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:

Continue reading

Leave a comment

2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել ԼՂ, 2-ը՝ ՀՀ տարածքում:

Continue reading

Leave a comment

ՀՀ 2005 թ. Սահմանադրության և գործող օրենքների համեմատությամբ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի լիազորությունների վերաբաշխումը` ըստ ՀՀ 2015 թ. Սահմանադրության և մշակվող օրենսդրական փոփոխությունների․ վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերլուծություն՝ 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակի և ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև, ըստ 2015թ. Սահմանադրության, լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ: Ուսումնասիրվել և ամփոփվել է պետական մարմինների հաշվետվողականությունը մինչև 2015թ. Սահմանադրության լիիրավ ուժի մեջ մտնելը և դրանից հետո:

Continue reading

Leave a comment

Հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` 2017 թվականին

 2017 թ. շարունակել են մեծ թիվ կազմել քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հրապարակումները, դրանցից 108-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարված հանցագործություններին են վերաբերում:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք. ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք:

Continue reading

Leave a comment

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017թ.

Հրապարակումների գերակշիռ մասը բացասական վերաբերմունք են ձևավորում թմրամիջոցների ու դրանց՝ ոչ բժշկական նպատակներով գործածման նկատմամբ:
Դրանցում տեղեկություններ կան նաև մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին: Հիմնականում խախտվում են խտրականությունից զերծ մնալու, արդար դատաքննության, անձնական տվյալների պաշտպանության, առողջության պահպանման, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները: 2016-ի համեմատությամբ՝ պատկերը չի փոխվել:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք. 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների իրավունքների և խնդիրների վիճակի մասին

 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 42 զորակոչիկ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:

Նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն ավելացել է 13-ով:

Continue reading

Leave a comment