Քաղբանտարկյալներ Archives
Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին
Քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը պետք է հանդիսանա գլխավոր և անքննելի նախապայմանը Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար:
«ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, և սա անժխտելի փաստ է»
ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, և սա անժխտելի փաստ է: Մի ձեռքով հղում կատարել Եվրոպայի Խորհրդին, իսկ մյուս ձեռքով ոտնատակ տալ Եվրոպայի Խորհրդի սկզբունքները, պրիմիտիվ քյանդրբազություն է, որը ներկայիս տեղեկատվական միջոցների պայմաններում շատ շուտ կբացահայտվի:
«Հաց բերողի» ազատ արձակումը ոչ մի դեպքում չի փոխի իշխանության հանդեպ առկա վերաբերմունքը
Շարմազանովը ընդունում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան
«Տականքնե՜ր…». դատարանում դիտված տեսանյութում ոստիկանների վրա թքած կինը ճչում էր ցավից
ՀՀ Վարչական դատարանում կայացավ 2016 թ. հունիսի 22-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ պատգամավորների մի մասի ընտանիքներում էլ շատ մեծ բռնություն կա». Սաքունց
Հայտարարություն՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ապօրինի դատավճռի վերաբերյալ
Արթուր Սաքունց. Սերժ Սարգսյանը պետական ռեսուրսները օգտագործում է քինախնդրության նպատակով
Հայաստան 24- ի եթերում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է, որը խոսեց Գևորգ Սաֆարյանի և մյուս քաղբանտարկյալների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:
«Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը»
«Մեդիա կենտրոն», Հունվարի 18, Երևան: Այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպանների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի դատական գործի վերաբերյալ, ով հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
«Գևորգ Սաֆարյանը դասական խղճի բանտարկյալ է». Ավետիք Իշխանյան
Դառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ պարոն Սաքունցը նրան համարեց քաղաքական դատավարությունների համար մասնագիտացված դատավոր, որոնք հիմնականում ընտրվում են նման գործերի համար:
«Հայ կանանց ճակատի» անդամ Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան
2016 թ. հոկտեմբերի 18-ին, ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, կայացավ «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցադիմումի քննությունը, որով պահանջվել է Ս. Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար):
Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել «Հայ կանանց ճակատի» անդամին
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած ցույցի մասնակից, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցադիմումի քննությունը: