Սահմանադրական փոփոխություններ Archives
Հայաստանում դրվում է պերմանենտ ճգնաժամի հիմքը
Կարծիք՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝նախատեսվում է մինչև 2016 թվականի հունիսի 1-ն ընդունել նոր ընտրական օրենսգիրք: ՀՀ նախագահի 2016թ.փետրվարի 10-ի հրամանագրով ՀՀ ընտրական օրենսգրքի մշակմանը և ներկայացմանը մասնակցող պատասխանատու մարմիններ են հանդիսանումՀՀ արդարադատության նախարարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված 2016թվականի մարտի 1-ը:
ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց
2016 թ. ապրիլի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Տ.Սահակյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. մարտի 12-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Արթուր Սաքունց. «Մենք գործ ունենք հանցագործության խրախուսման պրակտիկայի հետ»
Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին այսօր տուգանեց 600 հազար դրամով։ Անահիտ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ:
Արթուր Սաքունցը ընտրակեղծարար ուսուցչի մասին. «Ովքե՞ր են այդ 600 հազար դրամ տուգանքի երաշխավորները»
«Ուսուցիչը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ համաձայնել է 600 հազար տուգանքի»,- Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա` դա նշանակում է, որ նա երաշխիքներ ունի այդ գումարը վճարելու. «Իր աշխատավարձո՞վ է վճարելու, թե՞ պարտք է վերցնելու, կամ վարկ, ովքե՞ր են այդ երաշխավորները, որ ասել են` խիղճդ հանգիստ համաձայնվի` մենք այդ 600 հազարը կփոխհատուցենք: Պետք է նախաքննության մարմիններն այդ հարցերին պատշաճ կերպով հետեւեին»,-նշեց պարոն Սաքունցը` ավելացնելով, որ ինքը հիմնավոր կասկած ունի պնդելու, որ երաշխիք տվողները հենց միաժամանակ հանդիսանալու են այդ դրամական տուգանքը վճարելու երաշխավորները:
Նախագահի աշխատակազմի ղեկավար, Պաշտպանության նախարար, ԿԳ նախարար, նրանց ո՞վ է պատասխանատվության ենթարկելու. Արթուր Սաքունց
Մենք արձանագրում ենք, որ հանրաքվեի խախտումների վերաբերյալ իշխանության մարմինների կողմից համապատասխան ջանք ու գործողություն չի տարվում: Չի նկատվում նաև դրանք հետագայում կանխելու պատրաստակամություն: Այս անգործության մեջ գտնվելով` իրենք դրսևորում են պաշտպանողական պահվածք: Սկսում են հարցը տեղափոխել ձևական այնպիսի դաշտ, որով ուղղակի փորձ է արվում սքողել առկա խայտառակությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արձագանքներին:
Հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը գալիք ամիսների ընթացքում պետք է քննարկի և ընդունի նոր Ընտրական oրենսգիրքը, որն էականորեն տարբերվելու է գործող օրենսգրքից: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական ցուցակներում կան երկրից բացակայող և մահացած հարյուր հազարավոր քաղաքացիներ, ինչն այդ անձանց փոխարեն քվեարկելու մեծ ռիսկեր է բացում, ինչպես նաև այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ արձանագրվեցին կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր, ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ կարևորում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առավել արդյունավետ մեխանիզմ մենք համարում ենք ընտրողների ստորագրություններով (քվեարկությանը մասնակցած անձանց) ցուցակների հրապարակումը, որի շնորհիվ բավականին դյուրին կլինի բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը:
«Քաղաքացի դիտորդ». Հանրաքվեն չի կարելի համարել կայացած և լեգիտիմ
«Մեդիա կենտրոն», փետրվարի 10, 2016թ.: Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն ուղեկցվեց շատ կոպիտ խախտումներով: Հանրաքվեն խախտումներով, լցոնումների մեծ ծավալով, վարչական ռեսուրսի չարաշահումով որևէ կերպ չի կարելի համարել կայացած և լեգիտիմ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 10-ին կայացած ասուլիսին հայտարարեցին «Քաղաքացի-դիտորդ» նաաձեռնության անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր հանրաքվեի օրը դիտորդական առաքելություն էին իրականացրել մոտ 520 ընտրատեղամասերում:
Արթուր Սաքունց. Հանրաքվեի ընթացքում տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն
Ըստ իրավապաշտպանի, «այժմ փորձ է արվում առանձին էպիզոդներով քրեական գործերի միջոցով կոծկել կազմակերպված հանցագործության բնույթը»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի է ունեցել կազմակերպված հանցագործություն, իսկ կազմակերպված հանցագործությունը, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց նա, «առանձին էպիզոդիկ դրվագներով չի քննվում»։
Զեկույցը լուրջ խնդրի առաջ է դրել ՀՀ իշխանությանը
Սահմանադրական հանրաքվե 6 դեկտեմբերի 2015 թ. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց
Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա, 2015թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ) Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը: