Լիա Միսակյան Archives
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Ոչ բժիշկները և ոչ էլ պետությունը չեն ընդունում կյանքի իրավունքի խախտման դիմաց փոխհատուցման՝ իրենց պարտավորությունը
2018 թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը և դատաքննությունը համարեց ավարտված:
2013-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդը նյութական և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում. վաղը հերթական դատական նիստն է
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պնդում է, թե պատշաճ բուժօգնություն է տրամադրել և մեղավոր չէ
Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Լ․ Վարդանյանը, որն իր խոսքում նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չպետք է գնահատի իր գիտելիքները և իր աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը, նշեց, որ իր համար, ինչպես ցանկացած բժշկի համար, ծանր է հիվանդի մահը, սակայն, նշեց, որ ինքը մեղավորություն չունի Լիա Միսակյանի մահվան մեջ:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հունիսի 20-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Դատախազն ու տուժողը պահանջում են մանկահասակ Լիա Միսակյանի գործով ամբաստանյալներին ժամանակավորապես զրկել մանկաբույժի գործունեության իրավունքից
Այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով տուժող կողմն ու մեղադրող դատախազը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով այսօր կողմերը հանդես կգան ամփոփիչ խոսքով
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Դատարանը հետազոտեց մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների անձը բնութագրող տվյալները
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը:
Վաղը դատարանը կհետազոտի մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալ Լ․ Վարդանյանի անձը բնութագրող տվյալները
Տեղեկացնում ենք, որ 2018 թ. ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալին բնութագրող տվյալ կհետազոտվի վճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի վարքագիծը ներկայացնող տեսանյութը
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով նիստը չէր կայանալու, բայց տուժող կողմը տեղյակ չէր
Իհարկե ընդունում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ և դատավորների տեղափոխմամբ պայմանավորված կարող էին առաջանալ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ ողջամիտ ժամկետում քրեական գործի քննության իրավունքի ապահովմանն, այն դեպքում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից այս գործով դատավճիռը լրացուցիչ մասով նոր քննության ուղարկվելուց հետո գործը դատավոր Մ․ Մելքոնյանի վարույթ է ընդունվել 2016 թ․ հոկտեմբերի 25-ին և մինչ օրս քննվում է։
2013-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը: