Ավետիսյանների ընտանիք Archives
Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների հարազատներին մի շարք հարցեր են մտատանջում, դիմել են ՍԴ, ՄԻԵԴ
Քրեական գործով եվրադատարան բողոքը ներկայացրել է Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը: Վերջինս բողոքում Եվրոպական կոնվեցիայի մի քանի կետերի խախտումներ է թվարկել:
Ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին այդպես էլ չի տրամադրել Վ.Պերմյակովի զորամասը ինքնակամ լքելու փաստով քրեական գործի նյութերը
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. հունիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտե, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատապարտված Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահներին անհապաղ չհայտնելու հիմքով ռազմաբազայի պատասխանատու անձանց նկատմամբ ծառայողական քննության իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
«Պերմյակովն անհասանելի է, ո՞վ գիտի, թե որտեղ է նա»․ Ավետիսյանների սպանության գործով գանգատ կներկայացվի Եվրադատարան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանության գործով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախապատրաստվում են գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ արձանագրվել են կոնվենցիայի խախտումներ։
Սաքունց. Արդարադատության նախարարությունը չի կարող որոշում կայացնել Պերմյակովի վերաբերյալ
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը:
Թեմայի շուրջ «Հայաստան24»-ը զրուցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը
Պերմյակովի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալը պատիժը կրի Ռուսաստանում
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն արդեն մի քանի հայցերով դիմել են Վճռաբեկ ատյան: Անհրաժեշտության դեպքում էլ գանգատ են ներկայացնելու Եվրոպական դատարան:
Ավետիսյանների իրավահաջորդները դիմել են վճռաբեկ դատարան
Ավետիսյանների իրավահաջորդներն այսօր՝ ընտանիքի սպանության 2-րդ տարելիցի օրը, բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
«Ոչ թե Պերմյակովը հանձնվեց Հայաստանի արդարադատությանը, այլ Հայաստանի արդարադատությունը՝ Ռուսաստանին». Արթուր Սաքունց
Ավետիսյանների գործով դատական քննության մասին Shabat.am-ը զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Արթուր Սաքունցը ներկայացրեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ (Տեսանյութ)
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության շրջանակում 2016 թ. նոյեմբերի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ վերջինս ոչ հետևողական դիրքորոշում է ցուցաբերել՝ տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու տեսանկյունից: