ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն Archives
Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ-ում բռնության ենթարկելու մասին հաղորդմանը ՀՔԾ-ն արձագանքել է 6 ամիս անց, երբ կալանավորն արդեն մահացել էր
Խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից և ՀՀ դատական ատյաններում իրականացվող քննության վիճակի վերաբերյալ. վերլուծություն
Փողոցում անձեռոցիկ վաճառող երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ նրա մորը վիրավորելու համար ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի
Ամիսներ առաջ news.am լրատվական կայքում հրապարակում եղավ այն մասին, որ փողոցում անձեռոցիկ վաճառող անչափահաս երեխային ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել, ինչից հետո երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել՝ բժիշկների փոխանցմամբ՝ վախեցած լինելու պատճառով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հովանավորում է քննիչների կողմից կեղծ ընթերակաների ներգրավումը
Վարույթն իրականացնող մարմինը պնդում է՝ «հավանաբար, նեգրավված ընթերականաներն իրենք են իրենց մասին կեղծ տվյալներ հայտնել»
Հատուկ քննչական ծառայությունը վստահ չէ, բայց նախաքննություն է իրականացնում
2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից Մ. Փանոսյանին բերման ենթարկելու և վերջինիս նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հիմքով հարուցված քրեական գործը ևս միացվեց վերոնշյալ երկու գործերին:
Դատարանը վճռեց. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվության մի մասը
2016 թ. հուլիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործով դատարանի վճիռը, որով մասնակիորեն բավարարվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:
ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի. կհրապարակվի դատարանի վճիռը
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 17:45-ին, ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի գործով դատարանի վճիռը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական անգործությունը քողարկելու նոր տարբերակներ է որոնում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացի Տ. Մ.-ը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցները մահափորձի կասկածանքով ամիսներ առաջ ներխուժել են իրենց բնակարան և իրեն ու ամուսնուն տեղափոխել ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ էլ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով փորձել են ցուցմունք կորզել այն մասին, որ ոմն Ս. Վ.-ի մահափորձն իրենք են իրականացրել:
«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի գործով» վճռի հրապարակման օրը հայտնի է
2016 թ. հունիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահության դատավոր՝ Կ. Բաղդասարյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Երեխային՝ մանկատուն, իրեն էլ «կանանց գաղութ» ուղարկելու սպառնալիքով խոստովանական ցուցմունք են կորզել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան և միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որևէ հիմնավորման՝ իրեն և ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ:
ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով կկայանա դատական նիստ
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքի քննությունը: