Մարտի 1 Archives
ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա
Թե ինչպես է իրականացված քննչական գործողությունների քանակը նախաքննական գաղտնիք համարվում, պարզ չէ, իսկ ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ:
ՀՀ ՀՔԾ-ն վստահեցնում է՝ Մարտի 1-ի գործով քննչական գործողություններ կատարվում են, բայց հրապարակել չեն կարող
2008 թ. մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 2016թ. իրականացված քննչական գործողությունների, հարուցված քրեական գործերում ներգրավված կասկածյալների ու մեղադրյալների, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից կրկին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, չեն կարող հրապարակել:
2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունից անցել է 9 տարի․ իրավապահ մարմինները քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում
2008 թ. Մարտի մեկից արդեն 9 տարի է անցել: Մինչ օրս իրավական գնահատական չի տրվել այդ և հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: