Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետևեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինակին
00:00, August 31, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. օգոստոսի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հետևելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինակին, մերժեց իրավապահների կողմից վրացական պետհամարանիշներով մեքենաների երթն արգելելու վերաբերյալ քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու պահանջը:
Ոստիկանության աշխատակիցները, խոչընդոտելով վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք, նրանց զրկել են ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից:
Ի դեպ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավապահների գործողությունների դեմ քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու պահանջով դիմել էր նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույնպես մերժել էր պահանջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը օրինական ուժի մեջ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: