Մոնիթորինգ
Մարդու իրավունքների մոնիթորինգը պլանավորված, համակարգված, հաստատված կարգով իրականացվող սոցիալական իրականության որոշակի կողմի ուսումնասիրությունն է, որն ուղղված է իրականության դրական փոփոխությանը` առանց որևէ բռնության գործադրման:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ուրույն տեղ է հատկացնում մարդու իրավունքների մոնիթորինգին: Կազմակերպությունը մոնիթորինգների արդյունքում վեր է հանում այս կամ այն սոցիալական իրականությանը վերաբերող խնդիրները եւ գործունեություն ծավալում այդ խնդիրների լուծման շուրջ:
Latest Monitoring
Activities of local self-governing bodies
August 29, 2011Starting from 2002 HCA – Vanadzor has been implemented a number of projects directed to the establishment of public supervision over the activities of the local self-governmental bodies through creation of mechanism, particularly monitoring the city council meetings and its decision, public attitude towards the work done by the local self-governmental bodies and etc.
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեություն
August 29, 20112002 թվականից սկսած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հստակ մեխանիզմի ստեղծման միջոցով ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության ձևավորմանը, մասնավորապես ավագանու նիստերի եւ կայացրած որոշումների մոնիթորինգի, ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ հանրային վերաբերմունքի հետազոտման եւ այլնի միջոցով:
Fair trial
August 29, 2011HCA – Vanadzor implements the monitoring of a fair trial over the persons prosecuted in crimes connected with illegal distribution of drugs since 2007 in the courts of general jurisdiction allocated in Lori, Tavush and Shirak regions.
Արդար դատաքննություն
August 29, 20112007 թվականից ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ մեղադրվող անձանց արդար դատաքննության մոնիթորինգ Լոռի, Տավուշ եւ Շիրակ մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:
Electoral processes
August 29, 2011HCA – Vanadzor pays much attention to the monitoring of elections processes, particularly starting from 2002 observation mission have conducted for referendum, presidential elections, parliamentary elections, local self-governmental bodies elections.
Ընտրական գործընթաց
August 29, 2011Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը հանդիսանում է ընտրական գործընթացների մոնիթորինգը: Մասնավորապես՝ սկսած 2002 թվականից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացրել նախագահական, Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
Փակ և կիսափակ հաստատություններ
June 29, 2011Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առանձնակի ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին փակ եւ կիսափակ հաստատություններում` մանկատներ, ծերատներ, նյարդահոգեբուժական բուժհաստատություններ, քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանական բաժիններ եւ բաժանմունքներ, զինված ուժեր:
Closed and semi-closed institutions
June 19, 2011Helsinki Citizens’ Assembly-Vanadzor puts special accent on the state of human rights protection in closed and semi-closed institutions including children’s home, homes for the elderly, neuropsychiatric medical institutions, detention facilities, police departments and divisions, armed forces.
Latest Events
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: