Իրավախորհրդատվություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սոցիալապես անապահով խմբերին տրամադրում է անվճար իրավական աջակցություն այն դեպքերում, երբ պետական մարմինների, դատարանների կամ այլ ներկայացուցիչների ու քաղաքացիների միջեւ իրավական խնդիրներ են ծագում, եվ վերջիններս փաստաթղթերի նախապատրաստման, տեղեկատվության հավաքագրման եւ այլ իրավական ծառայությունների կարիք ունեն: Իրավական աջակցության տրամադրման նպատակն է վերականգնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները եւ կանխել մարդու իրավունքների խախտման դեպքերը բնակչության իրավագիտակցության բարձրացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը նաեւ ապահովում է փաստաբանների ներգրավվածությունը քրեական գործերի դատական քննության ընթացքում:
Related events
-
Միքայել Կիրակոսյանը բռնությամբ հեռացվել է հավաքի վայրից
July 20, 2015ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2015 թ. հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակից Միքայել Կիրակոսյանի խախտված իրավունքների պաշտպանությունը:
-
Տիգրան Մելիքյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
March 31, 2015Այսօր՝ 2015 թ. մարտի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը հրապարակեց 2013 թ. մայիսի 16-ին Վանաձորի Գանձակ սուպերմարկետի մոտ սպանված Թովմա Մաթևոյանի մահվան մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատավճիռը
-
Դատավոր Մկոյանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր ոչ բավարար մասնագիտական իմացությունները
March 27, 2015ՀՀ Արդարադատության համակարգի հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծողները հենց արդարադատություն իրականացնող դատավորներն են: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցվեց այսօր 2015 թ. մարտի 27-ին Տիգրան Մելիքյանի գործով տեղի ունեցած 2 դատական նիստերի ժամանակ:
-
Տիգրան Մելիքյանի գործով դատավոր Ա. Մկոյանին ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացվեց
March 27, 20152015 թ. մարտի 26-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Մկոյանի տեղի ունեցավ անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատական նիստ:
-
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
December 4, 2014Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված իրավական աջակցության ընթացիկ հաշվետվություն
November 26, 20122012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ) կողմից իրավախորհրդատվություն է տրամադրվել 367 քաղաքացու, որից 255 քաղաքացու իրավաբանական խորհրդատվություն տրամադրվել է բանավոր ընթացակարգով, իսկ 112 քաղաքացու գործ շարունակվել է գրավոր ընթացակարգով:
-
2011 թ. ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավախորհրդատվության արդյունքները
February 24, 20122011 թ. ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավախորհրդատվության արդյունքներն ըստ ամիսների:
-
Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
December 7, 20102010 թ. նոյեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 13 քաղաքացիներ:
-
Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
November 5, 20102010 թ. հոկտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 13 քաղաքացիներ: 6 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են տեղեկատվության հարցումներ, հայցադիմում, միջնորդություն, հաղորդում, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
-
Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
October 5, 20102010 թ. սեպտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ: 2 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են հայցադիմումներ, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով: