Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
Արթուր Սաքունց. «Աստված է մարդուն այդպես ստեղծել՝ ինքը կարող է իր կենսաբանական սեռից զատ այլ կողմնորոշում ունենալ»
September 11, 2013Ես շատ մեծ հարգանք ունեմ Սրբազանի նկամամբ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին է որոշում կայացնողը՝ օրենքը պետք է կիրառվի, թե ոչ: Թող եկեղեցական մանկապարտեզ ստեղծեն, մարդիկ էլ որոշեն, թե որն են նախընտրում գնալ: Պետության ստեղծած մանկապարտեզներում երեխաների դաստիարակությանը եկեղեցին ընդհանրապես խառնվելու իրավունք չունի:
-
Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին
September 10, 2013Անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:
-
Ինչու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգվեց Հայաստանում տեղի ունեցած բռնություններով
September 10, 2013Առհասարակ, Արթուր Սաքունցի գնահատմամբ, այդ հարձակումները ՀՀ իշխանության ոչ ադեկվատության արդյունքն է․ «Իշխանություն ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, որովհետև ինքը փաստեց, որ որպես իշխանություն հանդես է գալիս մեկ անձով, որովհետև նույնիսկ իր պատգամավորական խմբակցությունը և կուսակցությունը տեղյակ չէին իր որոշումից: Ավելին՝ նա նոր սկսում է իրենց մոտ հիմնավորել այն որոշումը, որն արդեն իսկ կայացրել է:
-
«Ոստիկանությունն ու իր հրոսակախմբերը պատասխանատու են ահաբեկչական գործողությունների համար»
September 7, 2013Արթուր Սաքունց, իրավապաշտպան. «Այդ գործողություններն անմիջականորեն հովանավորում է ոստիկանությունը, ով պատասխանատու է նման ահաբեկչական գործողությունների համար: Տեսան, որ բերման ենթարկելով չկարողացան քաղաքացիական ակտիվիստներին համոզել, որ հրաժարվեն բողոքելուց, անցել են նրանց աջակիցներին ահաբեկելուն, որ մեկուսացվեն եւ ընդհանրապես հանրային աջակցություն չլինի»:
-
Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ
September 6, 2013ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:
-
Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը
August 29, 2013Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ և գործողություններ, որոնք հանգեցնում են խաղաղ հավաքների իրավունքի ոչ իրավաչափ և համարժեք միջամտությանն ու սահմանափակումներին:
-
Արթուր Սաքունց. Պայքարող հասարակությունը կորոշի իր անելիքը
August 28, 2013Ոստիկանության վերջին օրերի գործողությունները փաստեցին, որ այդ կառուցում կատարված բարեփոխումները մակերասային ու ձևական էին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
-
ՏԵՂԵԿԱՆՔ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնակցության վերաբերյալ
August 23, 2013Կարևորելով ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում առանձին պետական ծրագրի առկայությունը, որը կբխեր Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական կարիքներից և խնդիրներից` կազմակերությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի (հետայսու` Միջոցառումների ծրագիր) մշակման գործընթացում մասնակցությունը:
-
Ազատամարտիկների հավաք Վանաձորի Հայքի հրապարակում
August 22, 2013«Մենք գնացել ենք կռվել ենք ձեր բոլորի համար, որ չկրկնվի 15 թիվը, մենք չենք կռվել նրանց աթոռների համար, որ հիմա նստել են, մեզ էլ ասում են՝ ձեզ ո՞վ էր ասում գնայիք պատերազմ, չգնայի՛ք»- ասաց ծերունին, ով մեծ ներդրում ունենալով մեր պետության անկախության կայացման գործում, հնամաշ զինվորական համազգեստով էր:
-
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը
May 2, 20132013 թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: