ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը
08:47, May 2, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներ2013 թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Հիշեցնենք, որ օրենսդրական առաջարկությունները ներկայացրել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը և ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը:
Նոր օրենքով կսահմանվի, որ հոգեբուժական հաստատությունում բուժում և/կամ խնամք ստացող անձիք` մասնագիտացված փաստաբանների (ՓԲ հանրային պաշտպանի գրասենյակի) միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ունեն: