Այլեւս ոչ մի խոշտանգում Հայաստանում
00:00, June 22, 2006 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2006թ.- ի հունիսի 22-ին, ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությունը: Այս մարդու միջազգային իրավունքներին վերաբերող պայմանագիրը պատմական նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 2006թ.-ի մայիսի 31- ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Կոնվենցիայի Կամընտտիր Արձանագրությունը:
Սույն վավերացմամբ ՀՀ-ն դառնում է Կոնվենցիայի Արձանագրությանը մասնակից պետություն, որով եւ համաձայնվում է Կոնվենցիայի Արձանագրության դրույթներին:
Արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն` Արձանագրության ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան մեկ տարի հետո յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է հաստատի խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մարմին` ներպետական մակարդակով խոշտանգումների կանխարգելման համար:
Կանխարգելման ազգային մեխանիզմները անարգել մուտք կունենան ցանկացած ազատազրկման վայրեր` բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հոգեբուժարաններ եւ այլն:
ՄԱԿ- ի խոշտանգումների հարցերով Հատուկ զեկուցող Մանֆրեդ Նովակը նշել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությունը խոշտանգումների արդյունավետ կանխարգելման կարեւորագույն իրողությունն է համաշխարհային մակարդակով:
[05:48] 22 Հունիսի, 2006
[ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=40285 ]