Աշխատանքային հանդիպում մոնիթորների հետ
00:00, June 7, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Զինված ուժեր2010 թ. հունիսի 3-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող “Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ռազմական բյուջեի մոնիթորինգի մասնակիցների աշխատանքային հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմը եւ մոնիթորինգի մասնակիցները:
Հանդիպման նպատակն էր մոնիթորինգի մասնակիցների հետ քննարկել ՀՀ պաշտպանության բյուջեի ուսումնասիրության ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:
Մոնիթորինգի մասնակիցները, որոնք ներկայացնում են “Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն”, “Համայնքների ֆինանսիստների միություն”, “Համագործակցություն հանուն ժողովրդավարության”, “Հելսինկյան ասոցիացիա”, “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների”, “ՀՔԱ Վանաձորի գրասենյակ” հասարակական կազմակերպությունները, արդեն տիրապետում են ռազմական բյուջեի մոնիթորինգի սկզբունքներին եւ իրականացման գործիքներին:
Հանդիպմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մոնիթորինգի մասնակիցներին ներկայացրեց ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պաշտպանության բյուջեի վերաբերյալ տարբեր ինտերնետային աղբյուրներից հավաքագրված տվյալները՝ ըստ “Ռազմական բյուջեի մոնիթորինգի” դասընթացին ներկայացված բյուջեի մոդելի: Աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով մոնիթորինգի մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, որոնք առաջիկա ամիսների ընթացքում պետք է իականացնեն ռազմական բյուջեի ուսումնասիրություն:
“Քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ” ծրագիրն իրականացվում է նիդերլանդական ICCO (Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: