ԴԻՏԱՐԿՈՒՄ
00:00, July 6, 2006 | Մամլո հաղորդագրություններՀուլիսի 5-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ընկած սահմանամերձ գոտու վիզուալ դիտարկում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին /Մեծ Բրիտանիա/ եւ Գյունթեր Ֆոլկը /Գերմանիա/:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 15-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` համոզչորեն խնդրելով դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանակից գոտում` իրավիճակն իրատեսորեն գնահատելու եւ համոզվելու համար, որ պաշտոնական Բաքվի մեղադրանքները մտացածին են: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներում գտնվող սահմանամերձ բնակավայրերի, իբր, տեղի ունեցած հրկիզումների մասին ադրբեջանական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունեն միջազգային հանրության առջեւ վարկաբեկել ԼՂՀ-ն: —————————————————————
Հուլիսի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Մարզիլի բնակավայրի շրջանում եւ կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին /Մեծ Բրիտանիա/ և Գյունթեր Ֆոլկը /Գերմանիա/:
Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածի դիտարկման ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, որը դիտարկում էր անցկացնում ադրբեջանական կողմից, ԱՀ բանակի երկրորդ սահմանա•ծից հայտնել է իրենցից մեկ կիլոմետր դեպի ձախ ընկած մասից հնչած կրակոցի մասին: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելությունը կրակոց չի լսել: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ի խախտումն պայմանավորվածության, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել ոչ թե իր առաջին, այլ կողմերի շփման գծից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող երկրորդ գիծը, ղարաբաղյան կողմից դիտարկման մասնակիցները բոլոր հիմքերն ունեն հայտարարելու ԵԱՀԿ առաքելությանը, որ կրակել են ադրբաջանական բանակի դիրքերից:
ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող` ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ ի հակառակ ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, դիտարկման մասնակիցները այդպիսի փաստեր չեն արձանագրել: Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Կուրոպատկինո եւ Աշաղի Վեյսալի բնակավայրերի շրջանում: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 15-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` համոզչորեն խնդրելով դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանակից գոտում` իրավիճակն իրատեսորեն գնահատելու եւ համոզվելու համար, որ Լեռնային ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներում սահմանամերձ բնակավայրերի, իբր, տեղի ունեցած հրկիզւոմների մասին Բաքվի մեղադրանքները մտացածին են:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=40630