ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱԼՈՎ
00:00, November 14, 2007 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀայաստանում քաղաքացիներն ամենաշատ խոշտանգումների, ծեծի են ենթարկվում ոստիկանական համակարգում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ուսումնասիրությունների արդյունքում այս համոզմանն է եկել:
Նա «Ա1+»-ին ասաց, թե խոշտանgումները լինում է երկու տիպի. «Ոստիականական բաժանմունքներում հիմնականում ցուցմունք կորզելու համար են մարդիկ խոշտանգվում, իսկ բանտերում` ավելի շատ որպես պատիժ: 2 տարի առաջ արված մեր հարցումները կալանավայրերում ցույց տվեցին, որ կալանավորների մոտ 60 տոկոսը բողոքում էր իրենց դեմ ոստիկանությունում կիրառված խոշտանգումներից եւ բռնություններից: Բանակում նույնպես վատ վերաբերմունքի դեպքերը շատ են, որի վառ ապացույցն է այնտեղի շատ սպանությունները, ինքնասպանությունները»:
Ըստ իրավապաշտպանի` Քրեական օրենսգրքով, ինչպես նաեւ կոնվենցիաներով պատիժ է սահմանվում խոշտանգումներ իրականացնորղների նկատամբ, սակայն բոլոր տիպի խոշտանգումների հետ կապված միայն 1999թ. մի պատիժ է իրականացվել: «Մնացած դեպքերում դեռեւս որեւէ պատիժ չի եղել»,- ասում է նա: Իսկ պատճառը, Ավետիք Իշխանյանի կարծիքով, օրենքի չկատարումն է, որովհետեւ ուժային կառույցները հիմնականում հանդիսանում են իշխանության հենարան: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով` խոշտանգումների մասով պատկերը Հայաստանում ոչ ավելի լավ է եւ ոչ ավելի վատ, քան այլ երկրում:« Նույնն է նախորդ տարվա հետ կապված: Լավ է , որ աճ չկա, բայց վատ է, որ նվազում չկա»,- «Ա1+»-ին ասաց նա: Թե ո՞ր համակարգում են ավելի շատ մարդիկ խոշտանգումների ենթարկվում, նա չցանկացավ առանձնացնել:
Ի՞նչ ձեւով են հասարակական կազմակերպությունները պայքարում այս երեւույթի դեմ`հարցին Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Դիտորդական խմբի այցելությունները միայն ինչ-որ չափով կանխարգելում են, եւ մենք նկատում ենք այդպիսի դեպքեր, ապա ըստ կանոնակարգի, պետք է առաջին հերթին տեղյակ պահենք արդարադատության նախարարությանը, նրա մեկանաբանությունը ստանալուց հետո զետեղենք մեր զեկույցում: Ավել մեխանիզմներ դիտորդական խումբը չունի: Իսկ ՀԿ-ները պետք է մասնագիտանան այդ խնդրին, ապա դիմեն ընդհուպ մինչեւ Եվրոդատարան»:
Ինչ վերաբերվում է Եվրոպական կառույցներին, ապա, ըստ իրավապաշտպանի, նրանք կարող են միայն պահանջել, ինչն էլ անում են, ինչը, սակայն, ազդեցություն չի թողնում:
Ի դեպ, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ուսումնասիրություններ է իրականացրել Վանաձորի մանկատանը եւ ՀՀ հոգեբուժարաններում:
Վերջինիս պնդմամբ, երկու օջախներում էլ առկա են խոշտանգման դեպքերը: «Երեխաների կապը հարազատների հետ բավական պրոբլեմատիկ է: Երեխաները , որոնք մինչեւ այդ խոշտանգված են լինում, նրանց հետ հոգեբանական աշխատանք է հարկավոր տանել վերականգնողական»,-ասում է նա: Ըստ նրա` հոգեբուժական դինսպանսերներում աշխատակազմի վերաբերմունքը հիվանդների նկատմամբ կարգավորված չի:
Աղբյուրը՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54428