Հայաստանը չի հետևում քաղաքական նպատակներով ֆինանսավորման կանոններին
17:14, March 30, 2012 | ՆորություններԳնահատված 31 երկրներից 29-ը չեն կիրառել քաղաքական նպատակներով ֆինանսավորման օրենքները, անկախ այն բանից, թե որքանով են դրանց կարգավորումներն ուժեղ կամ թույլ
Ուրբաթ, 2012թ. մարտի 30, Վաշինգտոն – Զեկույցը բացահայտում է, որ անկախ նրանից, թե քաղաքական նպատակներով ֆինանսավորման կարգավորումները թույլ են, թե հստակ, երկրները չեն կարողանում արդյունավետորեն վերահսկել դրամական միջոցների հոսքը քաղաքականության բնագավառում: 2011թ. «Global Integrity» զեկույցը (Համընդհանուր բարեխղճության զեկույց) 31 երկրներում իրականացվող լայնածավալ հետաքննական ուսումնասիրություն է, որը հրապարակվել է այսօր դափնեկիր միջազգային հասարակական կազմակերպության`«Global Integrity»-ի կողմից, որը հետևում է կառավարման բնագավաում կոռուպցիայի միտումներին ամբողջ աշխարհում:
31 երկրներից 29-ի միավորները 100-միավորանոց համակարգում 60-ից պակաս է, այն հարցերի դեպքում, որոնք գնահատում են քաղաքական կուսակցությունների գործունեության համար կատարվող անհատական և կորպորատիվ նվիրատվությունները, ինչպես նաև այդ նվիրատվությունների և քարոզչական ծախսերի աուդիտը կարգավորող օրենքների արդյունավետությունը: Պետական վերահսկող կառույցները, որոնք պետք է իրականացնեն նման օրենքների կիրառումը, հիմնականում հետաքննական իշխանություն չունեն և հաճախ պատժամիջոցներ կիրառելու քիչ իրավասություն ունեն կամ ընդհանրապես նման լիազորություն չունեն:
Հայաստանը հնարավոր 100-ից ընդամենը 8 միավոր է վաստակել կուսակցությունների ֆինանսավորման կարգավորման արդյունավետության համար և 100-ից 10 միավոր անհատ քաղաքական թեկնածուներին կատարված նվիրատվությունների արդյունավետ կարգավորման կարողության համար: Այս միավորները զգալիորեն հակասում են երկրի իրավական դաշտի գնահատականին, որն ավելի բարձր միավորներ է վաստակել. 50 միավոր’ կուսակցությունների և 100 միավոր’ անհատ թեկնածուների ֆինանսավորման կարգավորման համար:
Կուսակցությունների և անհատ թեկնածուների ֆինանսավորման մասին տեղեկատվության հրապարակումը ավելի բարձր միավորներ է վաստակել (100-ից 63 առաջինի դեպքում և 100-ից 31 երկրորդի դեպքում):
Արդյո՞ք կուսակցությունների քաղաքական ֆինանսավորումը կառավարող կարգավորումները արդյունավետ են
Գերմանիա | 83 |
Կոլումբիա | 71 |
Իռլանդիա, Մեքսիկա | 58 |
Վրաստան | 54 |
Ինդոնեզիա | 50 |
Մակեդոնիա, Սերբիա | 33 |
Միացյալ Նահանգներ, Տաջիկստան | 29 |
Ադրբեջան, Կոսովո և Բոսնիա և Հերցոգովինա | 25 |
Ուկրաինա | 21 |
Ալժիր, Լիբերիա, Ուգանդա, Վիետնամ | 17 |
Հորդանան, Մոնղոլիա, Վենեսուելա | 13 |
Հայաստան, Գանա | 8 |
Հնդկաստան, Մալավի | 4 |
Բուրկինա Ֆասո, Չինաստան, Քենիա, Նիկարագուա, Սիերա Լիոնե, Զիմբաբվե | 0 |
«Մենք դեռևս խորապես մտահոգված ենք համաշխարհային մաշտաբով բազմաթիվ երկրներում ընտրական գործընթացների ժամանակ մասնավոր մեծ ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկման առաջընթացի բացակայությամբ», – ասում է «Global Intergrity»-ի գործադիր տնօրեն Նաթանիել Հելերը: «Քաղաքական նապատակներով ֆինանսավորումը շարունակում է մնալ թիվ մեկ կոռուպցիոն ռիսկն աշխարհում և այս ոլորտում բովանդակային բարեփոխումների բացակայությունը կշարունակի խոչնդոտել թափանցիկ կառավարմանն ու թափանցիկությանն ուղղված այլ բազմաթիվ նախաձեռնություններին»,- ասում է Հելերը:
«Global Integrity» զեկույցը, որը ձգտում է գնահատել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ կիրառվող միջոցները և ոչ թե հենց բուն կոռուպցիան որպես հիվանդություն, գնահատել է կառավարության թափանցիկության և հաշվետվողականության այլ ոլորտներ ևս` այդ թվում շահերի բախման կարգավորում, մամուլի ազատություն և իրավապահ մարմինների հաշվետվողականություն:
Զեկույցն ընդգրկում է որոշ զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Իռլանդիան և Գերմանիան, ինչպես նաև աշխարհի տասնյակ զարգացող շուկաներ և երկրներ` Ալժիրից մինչև Ուկրաինա և Չինաստան: Զեկույցը գնահատում է ոչ թե կոռուպցիայի ընկալումը, այլ այն կանխարգելելու նպատակով գոյություն ունեցող (կամ չունեցող) հաշվետվողականության մեխանիզմներն ու թափանցիկության միջոցները` 320 «բարեխղճության ցուցանիշների», ինչպես նաև կոռուպցիայի լրագրողական հաղորդումների միջոցով: Այս երաշխիքներում գոյություն ունեցող բացերը մեծացնում են կոռուպցիայի հավանականությունը:
Զեկույցի մյուս հիմնական եզրակացություններն են.
- Հակակոռուպցիոն կառույցները հաճախ չեն արդարացնում սպասելիքները: 2011թ. գնահատված շատ հակակոռուպցիոն մարմիններ խիստ քաղաքականացված են և անկախ չեն կառավարությունից, որին վերահսկելու գործառույթը ըստ էության պետք է իրականացնեն: Կարողությունների ու քաղաքական անկախության պակասը հաճախ ուղեկցվում է քաղաքացիների բողոքների սակավությամբ, հիմնականում այն պատճառով, որ բազմաթիվ երկրներում խախտման դեպքերի մասին հայտնողների պաշտպանության մեխանիզմները թույլ են կամ ընդհանրապես գոյություն չունեն:
- Գնահատված 31 երկրներից 29-ում կառավարման ապարատը իշխող կուսակցության կցորդն է կամ սովորաբար օգտագործվում է կուսակցական նպատակներով: Գնահատված երկրների մեծ մասում հանրային ռեսուրսների և կուսակցական գործունեության միջև սահմանները մնում են աղոտ՝ բացառությամբ ԱՄՆ-ի (100 միավոր) և Իռլանդիայի (75 միավոր):
- Շատ երկրներ զգալի առաջընթաց կամ հետընթաց են ապրել իրենց ընդհանուր հակակոռուպցիոն երաշխիքների միավորներում 2009 թ. իրականացված գնահատումից ի վեր: Լիբերիան, Հայաստանը և Տաջիկստանը ամենամեծ առաջընթացն են ունեցել, մինչդեռ Մոնղոլիան, Ալժիրը և Մեքսիկան կատարողականի նվազում են ունեցել:
Ըստ Հելերի` «Զեկույցում ներկայացված գնահատականներն աշխարհում գոյություն ունեցող հակակոռուպցիոն մեխանիզմների ամենամանրամասն և փաստարկված գնահատումներից են»: «Նրանք քաղաքականություն ձևավորողներին, ակտիվիստներին և քաղաքացիներին տեղեկատվություն են տրամադրում` յուրաքաչյուր երկրին հատուկ մարտահրավերները հասկանալու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար»:
«Global Integrity» զեկույցն ամիսներ շարունակ իրականացվող տեղական զեկուցման և տվյալների հավաքման արդյունք է, որն իրականացվել է 100-ից ավելի տեղական լրագրողների և հետազոտողների կողմից, որոնք պատրաստել են մոտ մեկ միլիոն բառ ծավալով տեքստեր և ավելի քան 10,000 տեղեկատվական թվեր իրենց երկրների համար:
2011թ. զեկույցն անդրադառնում է հետևյալ երկրներին.
Ալժիր | Ինդոնեզիա | Սերբիա |
Հայաստան | Իռլանդիա | Սիերա Լիոնե |
Ադրբեջան | Հորդանան | Տաջիկստան |
Բոսնիա և Հերցոգովինա | Քենիա | Ուգանդա |
Բուրկինա Ֆասո | Կոսովո | Ուկրաինա |
Չինաստան | Լիբերիա | Միացյալ Նահանգներ |
Կոլումբիա | Մակեդոնիա | Վենեսուելա |
Վրաստան | Մալավի | Վիետնամ |
Գերմանիա | Մեքսիկա | Զիմբաբվե |
Գանա | Մոնղոլիա | |
Հնդկաստան | Նիկարագուա |
Ամբողջական արդյունքների համար այցելեք http://www.globalintegrity.org/report, http://www.glob