ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
00:00, February 3, 2007 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱդրբեջանի ռազմական դատախազությունը հաստատել է Հայաստանից Ադրբեջան վերադարձված ադրբեջանցի զինվոր Վուսալ Գարաջաեւի ձերբակալության փաստը:
Ինչպես տեղեկացնում է «Ազերի.պրես» գործակալությունը, 2006 թ. դեկտեմբերի 7-ին հայկական կողմում հայտնված եւ դեկտեմբերի 23-ին վերադարձված զինվորի հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ հայրենիքի դավաճանության եւ զինվորական հերթապահության կանոնների խախտման հոդվածներով:
http://www.azg.am/?lang=AM&num=2007020315