Հայտարարություն
00:00, February 3, 2007 | Հայտարարություններ | Զինված ուժերՀայաստանի հանրապետության
Պաշտպանության նախարար
Պրն. Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն նախարար,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության VII գլխում ամրագրված սկզբունքների՝ մի խումբ հասարակական կազմակերպություններ իրենց պատրաստակամությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում սկսել քաղաքացիական վերահսկողության իրականացմանը նվիրված միջոցառումներ:
Սույն նախաձեռնությունը կնպաստի նաև այս բնագավառում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու ժողովրդավարական գործընթացին բանակի ներգրավմանը:
Հուսով ենք, որ Ձեր համար ևս կարևոր այս հարցի վերաբերյալ նախաձեռնությունը ողջունելի առաջընթաց է: Մենք պատրաստ ենք հանդիպել և քննարկել առաջարկվող ծրագրի վերաբերյալ մանրամասներ:
Հարգանքներով`
Ավետիք իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ
Լարիսա Ալավերդյան, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Գրետա Միրզոյան, Զինվորի մայր ՀԿ
Ստեփան Դանիելյան, Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Մուշեղ Եկմալյան, Բաց հասարակության ինստիտուտ
Արտակ Կիրակոսյան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա ՀԿ
Էդմոն Մարուքյան, Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն ՀԿ