Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետևանքները
00:00, November 7, 2007 | ՔննարկումներՆոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները և մարտահրավերները» քննարկումը:
Այն կազմակերպել էր Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը /AIPRG/: Քննարկմանը ներկա էին ԲՈՒՀ-երի ուսանողներ, դասախոսներ, տնտեսագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
AIPRG ավագ հետազոտող Մհեր Բաղրամյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանի օգուտը կլինի տնտեսական, Թուրքիայինը՝ քաղաքական:
Նա վկայակոչում է միջազգային մի հետազոտություն, ըստ որի հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի արտահանման ծավալը կմեծանա 38%-ով:
Այնուամենայնիվ այս պարագայում խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների փաստը: Ադրբեջանից Թուրքիան ավելի մեծ օգուտ ունի՝ մասնավորապես նավթահանումը: Ադրբեջանն էլ բացասաբար կարձագանքի հայ-թուրքական սահմանի բացմանը, ինչն էլ անմիջականորեն կազդի Թուքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:
Մհեր Բաղրամյանը խոսեց նաև Հայաստանի և Թուրքիայի համագործակցության հնարավոր ոլորտների մասին, որպիսիք են.
1.Գյուղատնտեսություն, որում թուրքերը կունենան առավելություն, քանի որ Թուրքիա ներմուծվող գյուղմթերքների մաքսային գումարները ավելի բարձր են: Այն 2-3 անգամ գյուղտեխնիկայով ավելի բարձր է զինված:
2. Ներճյուղային առեւտուր եւ Էներգետիակա, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես Էներգիա արտահանող:
Այս ամենի հետ, սակայն, թուքերն այդքան էլ համաձայն չեն: Ըստ Մհեր Բաղրամյանի՝ նրանք գտնում են, որ այս փոփոխությունն ավելի շատ կազդի Հայաստանի տնտեսության վրա: Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է, և Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող էական ազդեցություն ունենալ մեծ պետության տնտեսական աճի վրա:
Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի ռիսկային գործոնը գրավում է ութերորդ հորիզոնականը: Այս հանգամանքը բավականին լուրջ ահազանգ է ներդրողների համար: Տնտեսագետների այս խումբը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետևանքով ռիսկի գործոնը կնվազի և օտարերկրյա ներդրողների հոսքը դեպի Հայաստան կաճի մոտ 50% -ով:
Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցները նշեցին, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք կառուցվեն չոր հաշվարկներով: Մասնակիցների խոր համոզմամբ ՝ հայ ժողովուրդը պետք է իր գոյության հիմնավոր երաշխիքներ ունենա, հակառակ դեպքում հայ-թուրքական սահմանի բացումը կլինի «առյուծի ու եղնիկի միջեւ սահմանի բացում», որտեղ եղնիկի դերում կլինի Հայաստանը:
Լիլիթ Զարգարյան