Հրատապ հաշվետվություն Արթուր Սաքունցից Հրայր Թովմասյանին
11:27, January 10, 2012 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Քրեակատարողական հիմնարկներՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Դիմում-հաշվետվության մեջ մասնավորապես ասված է.
«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը սույն թվականի հունիսի 9-ի թիվ 11-12 և հուլիսի 22-ի թիվ 11-17 հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ արդարադարության նախարարին ծանր հիվանդ դատապարտյալների առողջական խնդիրներով:
Դարապարտյալներից 2-ը` Հ. Դ.-ն և Ա. Թ.-ն ենթարկվել են բժշկական համապատասխան հետազոտության և ԲԱՀ-ի որոշմամբ ներկայացվել են միջգերատեսչական հանձնաժողովին:
Սակայն մինչ օրս վերոհիշյալ հանձնաժողովը ոչ մի քայլեր չի ձեռնարկել որևէ որոշում կայացնելու համար:
Նման անտարբերության արդյունքում Հ. Դ.-ն 2 անգամ ինքնավնասման է դիմել: Հայտնում ենք նաև, որ վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատթարացել է:
Դիտորդների խումբը դատապարտում է նման չկանոնակարգված գործելաոճը, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման:
Ակնկալում եմ Ձեր միջամտությունը իրավունքների ոտնահարման դեպքերը բացառելու և դատապարտյալներին օրենքով վերապահված իրավունքների կատարումը բարեխղճորեն և ողջամիտ ժամկետներում ապահովելու համար»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից 2 դատապարտյալների պատիժը կրելուն խոչընդոտող առողջական խնդիրների վերաբերյալ ուղարկվել է երրորդ հրատապ հաշվետվությունը ՀՀ արդարադատության նախարարությանը, որի պատասխանը և մեր հրատապ հաշվետվությունը ըստ խմբի կարգի 13 կետի հրապարակում ենք: