Մամլո հաղորդագրություն
00:00, September 8, 2007 | ՔննարկումներՕգոստոսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում՝ «Զարգացման ծրագրերի ազդեցությունը քաղաքացիական ներգրավվածության խթանման և սոցիալական հաշվետվականության մեխանիզմների ամրապնդման վրա» թեմայով:
Քննարկումն իրականացնում էր «Սոցիալական երկխոսության կենտրոնը» Երևանից: Մասնակցում էին Վանաձորում ակտիվ գործունեություն ծավալող մոտ 15 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Հասարակական կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության դերը համայնքի և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում:
Վանաձորյան հասարակական կազմակերպությունները կարծում են, որ իրենց դերը համյանքի զարգացման մեջ բավականին մեծ է: Քիչ չեն այն դեպքերը, երբ խնդիրները լուծում են ստանում կազմակերպությունների միջամտությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատանքների արդյունքում մեծ հնչեղություն են ձեռք բերել տնակներում ապրող քաղաքացիների խնդիրները: Նրանց մասին տեղեկատվության տարածման արդյունքում Հոլանդիայից որոշակի աջակցություն է տրամադրվել այդ ընտանիքներին:
Սակայն կազմակերպությունների գործունեությունը համակարգված չեն, պետք է դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները համագործակցեն:
Կազմակերպությունները համաձայնություն հայտնեցին, որ պետք է գործել համատեղ, միևնույն սիկզբունքով:
Հայաստանի տարբեր մարզերում հասարակական կազմակերպությունների հետ կայացած քննարկումների արդյունքում տպագրվելու է մեթոդական ձեռնարկ, թե ինչպե՞ս մեծացնել ՀԿ-ների դերը հասարակական գործընթացներում: