ՄԱՐԴԿԱՆՑ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
00:00, March 26, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՀյուսիսային պողոտայում մարտի 26-ին ժամը 18-ից մեկնարկել է հերթական «քաղաքական» զբոսանքը, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր:
Ակցիայի մասնակիցները պետք է պողոտայում շարվեին եւ գիրք կամ թերթ ընթերցեին: Սակայն ընթերցանությանը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ, խանգարում են ոստիկանները:
Այս պահին նրանք Հյուսիսային պողոտայում սկսել են քաղաքացիների բերման ենթարկելու, վերջին օրերին արդեն ավանդական դարձած գործընթացը: Գրեթե յուրաքանչյուր պահի ոստիկանները ինչ որ մի քաղաքացու բերման են ենթարկում, առանց որեւէ բացատրության, այն դեպքում, երբ որեւէ քաղաքացի չի խանգարում հասարակական կարգը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top