Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
00:00, February 18, 2009 | Քննարկումներ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն2009թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» թեմայով:
Քննարկումը կազմակերպվել էր «Հելսինկյան ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից:
Քննարկմանը զեկույցով հանդես եկան Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը և «Սոցիոսկոպ» անկախ սոցիոլոգիական կենտրոնի փորձագետները:
Վերջիններս ներկայացրեցին ամբողջ հանրապետության տարածքում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց կողմից իրականացված հասարակական հարցման արդյունքները: Իրականացված աշխատանքների հիման վրա տպագրության է նախապատրաստվում համապատասխան գրքույկ: Գրքույկում ամփոփված են սեռական փոքրամասնությունների, կրոնական կազմակերպությունների և խոշտանգումների մասին տեղեկություններ:
Ըստ Մ.Դանիելյանի առողջ և նորմալ հասարակություն ունենալու համար մարդու իրավունքները պետք է հիմնաքար հանդիսանան այդ պետությունում:
Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, Վանաձորում գործող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: