Մարդու իրավունքների տան ցանցի ներկայացուցիչները ՀՔԱ Վանաձորի գրասենյակում
11:44, June 29, 2012 | Նորություններ2012 թ. հունիսի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հյուրընկալեց Նորվեգիայի Օսլո քաղաքում գործող Մարդու իրավունքների տան ցանցի ներկայացուցիչներին:
Մարդու իրավունքների տան ցանցի գործադիր տնօրեն Մարիա Դահլենի և Կովկասի և Արևելյան Եվրոպայի ռեգիոնալ մենեջեր Անե Թյուսվիգ Բոնդեի նպատակն էր ծանոթանալ կազմակերպության գործունեությանը, հանդիպել աշխատակիցների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը և գործունեւության ոլորտները, այնուհետև յուրաքանչյուր աշխատակից ներկայացրեց իր աշխատանքները կազմակերպության գործունեության շրջանակներում: