ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
00:00, August 18, 2008 | ՀայտարարություններԱյսօր` օգոստոսի 18-ին, Ռուսաստանը պետք է սկսի իր զորքը հանել Վրաստանից: Այդ մասին ՌԴ նախագահ Մեդվեդեւը կիրակի, օգոստոսի 17-ին հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին:
Սակայն միջազգային հանրությունը խիստ կասկածում է, թե ռուսները կհանեն զորքը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն ասել է, թե Ռուսաստանը կփորձի ամեն գնով ձգձգել զորքի դուրսբերումը, եւ միջազգային հանրությունն այդ պատճառով պետք է շարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա: Իր հերթին, կոշտ հայտարարություններով է հանդես եկել նաեւ Ֆրանսիայի նախագահը, ով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն էր: Մասնավորապես, նա պահանջել է ռուսական զորքի դուրսբերումն առանց հապաղումների:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top