ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՏԱՂԵԼ Է
00:00, November 8, 2007 | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՍահակաշվիլին հայտարարել է արտակարգ դրություն եւ 48 ժամով պարետային ժամ է մտցրել……
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ժամը 21.10-ից այլեւս եթեր չի հեռարձակվում: Հեռուստաընկերությունը, որն այսօր ուղիղ եթերում ցույց էր տալիս ընդդիմադիրների ցույցը, ենթարկվել է հատուկ ջոկատայինների` ՕՄՈՆ-ի հարձակման:
Ինչպես «Ա1+»-ին հեռախոսով հայտնեց Թիբիլիսիում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, ժամը 21.00-ին նրանք ներխուժել են հեռուստաընկերություն, 21.05-ին եթերում հայտնվել է ՀԸ տնօրենը, հայտարարել այդ մասին, եւ անմիջապես անջատել են հեռուստաընկերության լույսերը: Այս պահին «Իմեդիի» մոտ ժողովուրդ է հավաքվում: Տնօրենին ձերբակալել են, աշխատակազմին հանել են շենքից:
Այս ամենը ուղիղ եթերում շարունակում է լուսաբանել «Ռուսթավի» հեռուտաընկերությունը: Փակվել է նաեւ «Կավկազիա» ընդդիմադիր հեռուստալիքը:
Այսօր ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում 360 հոգի դիմել է բուժօգնության, 170-ը հիվանդանոցում են:
«Խայտառակ վիճակ է»,- «Ա1+»-ին փոխանցեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ այսօր` մոտավորապես ժամը 12:30-ին Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայի պառլամենտին հարակից տարածքից ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ սկսել են բռնի հեռացնել ցուցարարներին: Ցուցարարներին ցրել են ջրի ուժեղ շիթով, արցունքաբեր գազի /որոշ տվյալներով նաեւ այլ տիպի/ միջոցներով: Խաղաղ եւ անզեն ցուցարարների նկատմամբ կիրառվել է նաեւ ռետինե մահակներով ծեծ:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54278