Սիվիլիթասը Վանաձորում
00:00, February 12, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թ. փետրվարի 12-ին Վանաձոր քաղաքում Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ` նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:
Բանավեճի նորպես վարող հանդես էր գալիս Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը, իսկ որպես բանախոսներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, Ֆուլերտնա շինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը:
Բանավեճին մասնակցում էին Վանաձորքաղաքի հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ, որոնք նույնպես հարցեր էին տալիս բանավեճի բանախոսներին:
Անդրադառնալով առկա խնդիրներին` բանավեճի ընթացքում Արթուր Սաքունցը նշեց, որ խնդիրները Վանաձորում իհարկե շատ են և դրանց մեծ մասը կապված է տեղական լրատվամիջոցների պասիվության և վատ լուսաբանման հետ: Ըստ նրա` համայնքային խնդիրները անհրաժեշտ է հրապարակայնացնել:
Արթուր Սաքունցը գտնում է, որ պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի մարդու կենսական պայմաններն ապահովելու համար:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերություններին, Ա.Սաքունցը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարևոր է, սակայն ցանկացած լավ միտք վատ կատարմամբ կարող է արժեզրկվել:
Ըստ Ա. Սաքունցի` քաղաքական անկախության մասին խոսելն ընդհանրապես բացառվում է: Ընտրակաշառքը, ճնշումները, վարչական ռեսուրսների օգտագործումը լայնորեն տարածված են, որոնք որոշ դեպքերում դրսևորվում են ոստիկանության մարմինների ներգրավմամբ կամ ոստիկանության անգործությամբ:
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը հատկապես անդրադարձավ տնտեսական ճգնաժամի կողմից առաջացած խնդիրներին, որոնք մեծ ազդեցություն են թողել մանր և միջին ձեռնարկությունների վրա:
Նա առաջնային է համարում անօթևաններինբ նակարաներով ապահովվելու և քաղաքացիներին աշխատանքով ապահովելու խնդիրները: Գտնում է, որ մեր կառավարման համակարգըչի համապատասխանում այս օրվա պահանջներին, պահանջները փոխվել են և անհրաժեշտ են փոփոխություններ:
Ֆուլերտնա շինականկենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը նույնպես կարևորում է նպաստավոր պայմանների ստեղծումը, որպեսզի անօթևանները ապահովվեն բնակարաններով և աշխատանքով:
Նա ևս դրական է համարում հայ-թուրքական սահմանի բացումը, միայն թե հանրապետության խնդիրները լուծելուց հետո: Նա նշում է, որ որքան ուզումես շատ հարևաններ ունեցիր, ընտանիքի հարցերը չեն լուծվելու, մինչեւ ընտանիքը իր հարցերը չլուծի:
Սիվիլիթասը այս բանավեճի ընթացքումներ կայացրեց նաև “Հայաստան 2009 թ. խոստում և իրականություն” զեկույցը: