Սպանվել է հայ զինվոր
00:00, October 18, 2006 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք, Հակամարտություններից տուժածների իրավունքներ | Զինված ուժերՀոկտեմբերի 16-ին, ժամը 12:30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակած կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Ալեքսանդր Փափախչյանը, որը զորակոչվել է Վարդենիսի ՏԶԿ-ից:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայութան հաղորդագրության համաձայն` կատարվում է հետաքննություն:
«Ա1+ օն-լայն», 18.10.2006թ.