Ստեղծվել է աշխատանքային խումբ
00:00, April 20, 2010 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԴեռևս 2005 թ-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել էր “Անհայտ կորածի մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը պաշտոնական շրջանառութան մեջ էր դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից:
Սակայն, անհրաժեշտություն առաջացավ համապատասխանեցնել օրենքը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի կողմից մշակված “Անհայտ կորածների մասին” տիպային օրենքի սկզբունքներին:
Այդ իսկ պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության, ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ-ի մարտի 17-ին, իսկ երկրորդ հանդիպումը՝ ապրիլի 14-ին, որին ներկա էր նաև ԿԽՄԿ-ի փորձագետը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված օրենքի նախագիծը խմբի հետագա աշխատանքների համար կհանդիսանա աշխատանքային փաստաթուղթ:
Հարկ է նշել, որ “Անհայտ կորածի մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները իրականացվել են Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ: