Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը
11:37, April 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. մարտի 31-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից 2015 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցը և ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանը:
Սույն գործով նախորդ դատական նիստին կողմերը ներկայացրել էին բողոքը և դրա վերաբերյալ առարկությունները, ուստի՝ Դատարանը պարզեց, թե արդյոք կողմերը լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն ունեն:
Կողմերը լրացուցիչ հիմնավորումներ չներկայացրեցին:
Ա. Սաքունցը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ նախորդ դատական նիստին իր ներկայացուցիչ Արայիկ Զալանի կողմից քրեական գործի նյութերը պահանջելու միջնորդությունը մերժելով՝ Դատարանը զրկել է բողոքաբեր կողմին այդ նյութերի հիման վրա լրացուցիչ հիմնավորումներ, նյութեր ներկայացնելու հնարավորությունից:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կայացված որոշմամբ դատարանը մերժեց Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքը: