«Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով
11:42, April 6, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Խտրականության արգելումՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԲՀՀ-Հայաստան կազմակերպության ֆինանասական աջակցությամբ կազմակերպվում է «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել ՀՀ ԱՆ նյարդահոգեբուժական հաստատությունների աշխատողների, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայողների, փաստաբանների, լրագրողների և իրավապաշտպանների իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների ոլորտում` հավասարության սկզբունքի, խտրականության դրսևորումների և մարտահրավերների մասին գիտելիքների զարգացման և փորձի փոխանակման միջոցով:
Աշխատաժողովը կտևի մեկ և կես օր, բաղկացած կլինի 12 նիստերից: Նիստերից 3-ի ընթացքում կներկայացվեն հավասարության և անխտրականության ոլորտում առկախնդիրները, միջազգային և ներպետական իրավական կարգավորումները, պաշտպանության հնարավոր մեխանիզմները: Մյուս նիստերի ընթացքում տեղի կունենան գործնական և խմբային քննարկումներ:
Աշխատոժողովը տեղի կունենա Արթուրս Աղվերան Ռեզորթ հյուրանոցային համալիրում (Աղվերան),ս. թ. ապրիլի 17-18-ին: Մասնակիցների հյուրանոցային, սննդի և տրանսպորտային ծախսերը հոգումէ կազմակերպությունը:
Աշխատաժողովին մասնակցության են հրավիրվում լրագրողներ (5 մասնակից) և փաստաբաններ (5 մասնակից):
Աշխատաժողովի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Հասմիկ Կարապետյանին կամ Նարե Բադալյանին՝ 032242268, 094042268 կամ 055538954 հեռախոսահամարներով:
Աշխատաժողովի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ:
Աշխատաժողովին մասնակցության համար կարող եք գրանցվել առցանց: