«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
17:13, March 8, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 2015 թ. հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակից Միքայել Կիրակոսյանի գործով բողոքի քննությունը:
Վերջինս հավաքի այլ մասնակիցների հետ բռնությամբ տեղափոխվել էր Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, ստացել բուժօգնություն:
2015 թ. հուլիսի 16-ին Մ. Կիրակոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցել էր քրեական գործ, որի շրջանակում վերջինս տուժող է ճանաչվել:
Ավելի քան մեկ տարի անց՝ 2016 թ. դեկտեմբերի 26-ին, քրեական գործը կարճվել է: Քննչական մարմնի որոշումը տուժողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից բողոքարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: