Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի գործով հերթական դատական նիստը
10:35, February 10, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 10-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը):
Հրաչյա Բոյաջյանի շահերը պաշտպանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությամբ: