ԱԱԾ նախկին աշխատակցի գործը՝ վերաքննիչ դատարանում
17:47, September 14, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի 2016 թ. մարտի 17-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրված, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատ արձակված ԱԱԾ նախկին աշխատակից Հ. Մազմանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենք իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել Կարեն Քյուփելյանը, որտեղ մնացել է մոտ մեկ օր՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակից Հ. Մազմանյանի հսկողության ներքո՝ վերադաս աշխատակիցների հրահանգով:
2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 2007 թվականի նոյեմբերի 1-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու և ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ապօրինաբար մեկ օր պահելու դեպքի առթիվ:
Տես նաև՝
ԱԱԾ աշխատակիցը մեղավոր ճանաչվեց և ազատվեց քրեական պատասխանատվությունից