Ցուցարար Վարդան Բալյանը բողոքարկում է վարչական դատարանի վճիռը
18:07, January 17, 2018 | Մամլո հաղորդագրություններ | Հավաքների և միավորումների ազատությունՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կշարունակվի ցուցարար Վարդան Բալյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Վերջինս 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է:
ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: 2016 թ. նոյեմբերի 28-ին դատարանը հայցը բավարարել էր մասնակի և ցուցարարին տուգանել 70.000 ՀՀ դրամով:
Վ. Բալյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է այդ որոշումը: Նրա շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: