ՀՀ Վարչական դատարանն այսօր Շահեն Հարությունյանի գործով որոշում կկայացնի
11:02, September 6, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Հավաքների և միավորումների ազատությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի Շահեն Հարությունյանի գործով դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար:
Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր էր ներկայացրել:
Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ դրանք միացվեցին մեկ վարույթում: