«ՕՊԵՐԱՆ ՄՆՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՎԱԾ»
00:00, March 24, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունԱյսօր առավոտյան Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանություն:
Վերջինս ներկայացել է ոստիկանություն իր իրավաբանի հետ եւ հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ: «Այն, ինչ կատարվում է ինձ հետ, ես համարում եմ քաղաքական հետապնդում, դրա համար հենց այդպես էլ գրել եմ: Մոտ 30-45 րոպե տեւեց այդ ողջ գործընթացը: Ուզում էին վարչական տույժի ենթարկել»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա կարծում է, որ ոստիկանությունը, իրավապահները ամեն օր պրովակացիաներ են անում անհատ քաղաքացիների դեմ, ինչը հակաօրինական գործողություն է: «Ժողովրդի պայքարը Քոչարյանի դեմ է, իսկ նա տեղափոխում է բանակի եւ ժողովրդի դեմ պայքարի, բայց չի հաջողվի: Իրավապահները հակաօրինական են վարվում ժողովրդի հետ»,- ասում է նա` ավելացնելով, որ թե ամեն օր` ժամը 18:00-ից, մարդիկ գալիս են Ազատության հրապարակ զբոսանքի, սակայն ոստիկանները ամեն ինչ անում են նրանց արգելելու համար. «Երեկ արտառոց դեպքեր չեն գրանցվել, բայց օպերան մնում է բանտարկված, կալանավորված, այսինքն` արտակարգ դրությունը շարունակվում է: Իշխանությունները սարսափում են ժողովրդից»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58733