Թույլ չեն տալիս մասնակցել հանրահավաքին
00:00, October 3, 2011 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցը հենց նոր ահազանգ է ստացել, որ Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող 0826 Լ պետհամարանիշով միկրոավտոբուսին Աշտարակի պոստի մոտ կանգնեցրել են ոստիկանները եւ իջեցրել ուղեւորներին:
«Այնուհետեւ ուղեւորներից ոստիկանները ստորագրություն են վերցրել, որ տվյալ միկրոավտոբուսով Երեւան եկողներից եւ ոչ մեկը չի մասնակցի ՀԱԿ հանրահավաքին ու նոր թույլ են տվել նրանց շարունակել ճանապարհը»,-«Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/10/03/arthur-sakunts