Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպանին
00:00, March 29, 2007 | Մամլո հաղորդագրություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՔաղաքացիական ինստիտուտների և մարդու իրավունքների նախագահական խորդրդի նախագահին,
Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի դատախազին,
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին
Հարգարժան պրն/տ-ին,
Ես ներկայացնում եմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը ՀՀ-ում գործող իրավապաշտպանական հասարարական կազմակերպություն է: Ես դիմում եմ ձեզ Մուտալիև Հուսեյն Ուվաժսովիչի, /ծնված 1980 թ./ գործի կապակցությամբ: 2007 թ. մարտի 15-ին երեկոյան, առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, Ինգուշեթիայի Հանրապետության Մալգոբեկ քաղաքում մի անվտանգության ծառայության անհայտ ներկայացուցիչներ ներխուժել են Մուտալիևի տուն և բռնությամբ տարել Մուտալիև Հուսեյն Ուվաժսովիչին: Մարտի 16-ին Հուսեյն Մուտալիևի մահվան լուրը պաշտոնապես ծանուցվել է իր հարազատներին:
Որպես իրավապաշտպանական կազմակերպություն, մենք կցանկանայինք տեղյակ լինել Մուտալիևի սպանության քննության ընթացքի մասին:
Հարգանքներով՝
Արթուր Սաքունց,
Կազմակերպության նախագահ