Զինված ուժեր Archives

Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին

1503764_589980861074985_1858381052_aԵրեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ  ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:

Continue reading

Ջրծաղիկի գործով դատավորը անակնկալ որոշում կայացրեց

«Ճակատին գրված էր, որ պիտի մեռնի, մեռավ, ու ոչ ոք ոչինչ չի կարող անել» Այսօր Ջրշաղիկի գործը քննող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը պետք է հրապարակեր որոշում այն մասին, թե որդյոք կիրառվում է համաներում գործով մեղադրյալ բժիշկների նկատմամբ, սակայն վերջինս անակնկալի բերեց դատավարության կողմերին և հրապարակեց որոշում դատավարությունը վերսկսելու մասին:

Continue reading

«Ճակատին գրված էր, որ պիտի մեռնի, մեռավ, ու ոչ ոք ոչինչ չի կարող անել»

2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկի բարդության հետեւանքով մահացած զինծառայող, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ 18-ամյա Հայկ Խաչատրյանի մահվան փաստով դատաքննությունը մոտենում է իր ավարտին:

Continue reading

Մահանալը զինվորի ճակատագի՞րն էր

2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահվան դեպքի գործով այսօրվա նիստում մեղադրող դատախազը միջնորդեց բավարարել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դիմումները և նրանց նկատմամբ կիրառել համաներման ակտ, ինչպես նաև՝ կարճել քրեական գործի վարույթը՝ փոփոխելով ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափան միջոցը:

Continue reading

Բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաները ազատ են արձակվել

Ըստ Եհովայի Վկաներ կազմակերպության  պաշտոնական կայքի հաղորդագրության, 1993 թվականից սկսած առաջին անգամն է, որ Հայաստանում այլևս չկան ազատազրկված Եհովայի վկաներ: Այդ ընթացքում ազատազրկվել են 450 երիտասարդներ, որոնք հրաժարվել են ծառայել բանակում:

Continue reading

«Մաքսային միությանն անդամագրվելու որոշման դեմ ներկայացված հայցադիմումի հիմնավորումները»

Continue reading

Արթուր Սաքունցը զարմացած է, թե ինչու ՀՀ-ում ռուսական զորքերին պետք է ՀՀ բյուջեից գումար տրամադրվի

Continue reading

Մենք այնքան անեծք ենք լսել. դատավոր

4589231385551320Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ զինվորը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Continue reading

2013 թվականի զորակոչի վիճակն իրավական առումով վատթարացել է. Սաքունց

Այսօր Զինված ուժերն ամփոփեցին 2013 թվականի զորակոչը: Զինկոմիսարիատները կազմում եմ զորակոչի ողջ գործընթացի մի փոքր օղակը: Կարևորագույն նշանակություն ունի բժշկական հանձնաժողովը, իսկ դրանից առաջ` իրավական ակտը, որով կարգավորվում է զորակոչի ողջ գործընթացը`ըստ առողջական հիմքերի պիտանելիությունն որոշելու համար:

Continue reading

«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողներից երկուսին մեկուսացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. քրեական գործ են հարուցել

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկն այս պահին հիվանդանոցում է, ստացիոնար բուժում է ստանում, որովհետեւ առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ մյուս երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Continue reading

Միջնորդեցին կարճել զինվորի մահվան գործը

Ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մեջ մեղադրվող`  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը ցանկանում են համաներման ակտով խուսափել պատժից: Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտնեցին երկու ամբաստանյալները և նրանց պաշտպանները:

Continue reading

Ի՞նչ է տեղի ունեցել զինվորական հոսպիտալում` ճակատամա՞րտ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները երեկվանից փնտրում են Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալից փախած 4 զինծառայողների ծնողներին ու հարազատներին: Սակայն Ա. Սաքունցի գնահատմամբ հասկանալի է, որ ՊՆ ամեն ինչ անում է, որ հանկարծ տեղեկության արտահոսք տեղի չունենա:

Continue reading