Ստեղծման նախապատմություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թ.  մարտի 21-ին՝ որպես Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ:  Որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրանցվել է 2001 թ. ապրիլի 9-ին և վերագրանցվել է 2005 թ. դեկտեմբերի 19-ին:

Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ըստ առանձին ծրագրերի և գործողությունների ընդգրկում է ինչպես Լոռու մարզը, այնպես էլ հանրապետության ողջ տարածքը: