Նորություններ

Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կհրապարկվի մարտի 14-ին

gayane arustamyan12017 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Գայանե Առուստամյանի հակընդդեմ հայցի քննությունը:

Continue reading

Leave a comment

Հովհ. Մոսյանի հիվանդության դեպքում կիրառելի հոդվածի պարզման համար նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը պարզաբանեց, որ Հովհ. Մոսյանի մոտ ախտորոշված հիվանդության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով կիրառելի հոդվածի պարզման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, ուստի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն է առաջացել:

Continue reading

Leave a comment

Դատարանը քննել և բավարարել է հարկադիր կատարողի միջնորդությունը՝ օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ

24359Չնայած որ հարկադիր կատարողը կասեցված վարույթի շրջանակում որևէ գործողություն կատարելու լիազորություն չունի՝ Կ. Պարոնյանը 2016 թ. հոկտեմբերի 21-ին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պողոսյանի բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, ինչը հակասում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Continue reading

Leave a comment

«ՀՀԿ-ն ինքն է վտանգի աղբյուրը՝ թե անվտանգության, թե ապահովության, թե զարգացման»

Անցած տարիներին ՀՀԿ-ն Հայաստանն ապահով չդարձրեց, հետևաբար չպետք է ակնկալել, որ այդ ուժն այսօր կարող է լուծել երկրի անվտանգության խնդիրը:

Continue reading

Leave a comment

Սաքունցը մարտահրավեր է նետում Շարմազանովին. արի ու ապացուցի

saqwunc--300x168«Իշխանությունը այնքան անվsտահ է իր վրա, իր լեգիտիմության վրա, որ փորձում է նման հայտարարություններով քողարկել իրեն և հասկանալով, որ իր քաղաքականության հետևանքով վիճակը շատ ավելի է վատանում, նա ամենակaրևոր պահին միջոցներ է ձեռնարկելու հնարավոր մեխանիզմներով հնարավոր ընդդիմադիրներին դաշտից հեռացնել, ինչպես, որ միշտ արել է՝ կաշառքի, շանտաժի, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների միջոցով, և երբ զգա, որ իշխանությունը կորցնելու վտագ կա, ապա նա կդիմի ցանկացած նմանատիպ քայլերի»:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը

Դատարանը մերժեց Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը և բավարարել Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով Տ. Սիրադեղյանի անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքները խախտելու տեսանկյունից:

Continue reading

Leave a comment

«Պնդում եմ, որ ՀՀ-ում կան և քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդումներ». Սաքունց

«Պնդում եմ որ ՀՀ-ում կան և քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդումներ»Հանրային հեռուստատեսությամբ առանց որևէ երրորդ անձի ներկայության, Ձեր ցանկացած օրը երեկոյան ժամը 20։00-ից 21։30 ՀՀ-ում քաղաքական հետապնդումների թեմայով խոսենք․․․

Continue reading

Leave a comment

Չեխիայի Հանրապետությունը կաջակցի Հայաստանի քաղհասարակությանը՝ մշտադիտարկելու նախընտրական քարոզարշավի ընթացքը

16832057_2221355904756707_9114433000587372399_nՉեխիայի արտաքին գործերի նախարարությունը «Հայաստանի քաղաքացիները հանուն արդար ընտրությունների» ծրագրի շրջանակում կաջակցի Հայաստանի քաղհասարակությանը՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մշտադիտարկման ընթացքում:

Continue reading

Leave a comment

Ցուցարար Նաիրա Բադալյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարույթը

Սրա առնչությամբ դատարանն անհրաժեշտ համարեց պարզել նաև հայցվոր կողմի դիրքորոշումը, ապա նշեց, որ դատարանը կարող է իր դիրքորոշումն արտահայտել նաև վերջնական դատական ակտով, և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:

Continue reading

Leave a comment

Մեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել. Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Արաբկիր-և-Քանաքեռ-Զեյթուն-դատարանՄեղադրողը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել նիստին, ամբաստանյալ Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանն էլ դիմումով խնդրել էր հետաձգել նիստը՝ մեկ այլ գործով նույն ժամին նշանակված դատական նիստի պատճառով:

Continue reading

Leave a comment

«Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքից ազատելուց հետո պետք է իրավական գործընթաց սկսել». հարցեր, որոնք պատասխաններ չեն գտնում

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին, ով նաև «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենն է, աշխատանքից ազատելու որոշումից հետո պետք է իրավական գործընթաց սկսել:

Continue reading

Leave a comment

«Կալանավորված անձը կարող է իր հայտարարությունը, մեկնաբանությունը, կարծիքը ԶԼՄ-երին փոխանցել իր պաշտպանի միջոցով»

«Կալանավորված անձը կարող է իր հայտարարությունը, մեկնաբանությունը, կարծիքը ԶԼՄ-երին փոխանցել իր պաշտպանի միջոցով»Առայժմ այս տարբերակով եմ ներկայացնում իմ գնահատականը ՔԿՀ-երում փաստաբանների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վերաբերյալ։

Continue reading

Leave a comment