Ռազմավարական դատավարություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կիրառում է ռազմավարական դատավարությունը որպես մարտավարություն՝ ուղղված իրավական եւ սոցիալական փոփոխություններին արդարադատության ոլորտի կիրառմամբ ընտրված դեպքերի միջոցով, որոնք առնչվում են սոցիալական, ինչպես նաև անհատական արդարադատությանը: Ռազմավարական դատավարության նպատակն է փոփոխել սահմանադրական իրավունքի պաշտպանությունը կամ մարդու իրավունքները ոտնահարող օրենքներն ու քաղաքականությունները՝ երաշխավորելով դրանց պատշաճ կիրարկումն ու մեկնաբանությունը, բացահայտել օրենսդրության բացերը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, խթանել հանրային երկխոսությունը, կրթել հասարակությանը, հասնել սոցիալական եւ օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաեւ հզորացնել մարգինալացված խմբերին: Ռազմավարական դատավարությունը կիրառվում է այն դեպքերում, երբ անհատական խնդիրը կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ փոփոխության:
Related events
-
Լիա Միսակյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
July 20, 2015Երկու տարեկան և երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի դեմ:
-
Մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
April 29, 20152015 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Տեր-Ադամյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների…
-
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկված անձանց գործով ներկայացված բողոքը
April 23, 20152015 թ. ապրիլի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ս. Համբարձումյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թ. մարտի 19-ի բողոքը մերժելու մասին որոշման օրինականությունը:
-
Դատարանն արձանագրում է՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է տուժողի իրավահաջորդի իրավունքները
April 10, 2015Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
-
«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ամենահուզող հարցերը դեռևս մնում են անպատասխան»
April 3, 2015Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացություններն արդեն հայտնի են, սակայն կարևորագույն հարցերի պատասխանները դեռևս մնում են անհայտ:
-
Լիա Միսակյանի գործով նոր վկա հարցաքննվեց
March 28, 20152015 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
-
Դատարանը բավարարեց Էլեն Փարսադանյանի գործով ներկայացված բողոքը
March 26, 20152015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
-
Մեկ ամբողջական քրեական գործին ծանոթանալու համար դատավորը փաստաբանին 2 օր ժամկետ տվեց
March 24, 2015Այսօր՝ 2015 թ. մարտի 24-ին Լռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպասնության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատական նիստ:
-
Փորձաքննության արդյունքները չեն փարատել Ավետիսյանների ներկայացուցիչների կասկածները
March 17, 2015Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով երեկ հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը էլ ավելի խորացրել է իրավահաջորդների կասկածները՝ արդյոք մեղադրյալ Պերմյակովը գործել է միայնակ, թե հանցագործությունը մի շարք անձնաց ձեռքի գործն է եղել։
-
Լիա Միսակյանի գործով վերսկսվեց դատաքննության փուլը
March 17, 20152015 թ. մարտի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված