Այլ

ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2014-2015 թվականների գործունեության հաշվետվություն

2014-2015_PMG_AnnualԱմփոփելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում 2014- 2015 թվականներին իրականացրած դիտարկումներն, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ համակարգում շարունակում են լուրջ խնդիր մնալ հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթը, բուժսպասարկման հասանելիությունը և որակը, տրամադրվող սննդի որակը և օգտակարությունը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերի անկատարությունը:

Continue reading

Leave a comment

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ 2015 թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ

US depԸստ սահմանադրության Հայաստանը երկրի ընտրովի ղեկավար և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով) ունեցող հանրապետություն է: Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մեծամասնություն է կազմում և առաջնորդվելով Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ շարունակում է գերիշխող դիրք գրավել երկրի քաղաքական կյանքում: Երկրում 2013թ. անցկացվել են նախագահական, իսկ 2012թ.՝ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ), նախագահական ընտրությունները եղել են լավ կազմակերպված, սակայն ունեցել են թերություններ, այդ թվում՝ ոչ հավասար խաղի պայմաններ, քվեարկության օրը գրանցված որոշ լուրջ խախտումներ և ընտրական գործընթացի ամբողջականության (բարեվարքության) վերաբերյալ մտահոգություններ։

Continue reading

Leave a comment

ՄԱԿ Գլխավոր ասամբլեա. Հատուկ զեկուցողի զեկույցը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կատալինա Դևանդասը սույն հաշվետվությունը ներկայացրել է Մարդու իրավունքների խորհուրդ՝ Խորհրդի թիվ 26/20 բանաձևին համապատասխան: Զեկույցում ներկայացվում են 2015 թվականի մարտից ի վեր ձեռնարկված գործողությունները և հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքի թեմատիկ ուսումնասիրությունը:

Continue reading

Leave a comment

Սահմանադրական հանրաքվե 6 դեկտեմբերի 2015 թ. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց

ODIHR-OSCEՀայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա, 2015թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ) Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը:

Continue reading

Leave a comment

Քաղաքացի դիտորդ. 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

nkar-report-const-04-022015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես է եկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2013թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» (ՀՔԱՎ) հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում համապետական և տեղական ընտրությունները և ներպետական օրենսդրությանն ու միջազգային ժողովրդավարական չափանիշներին դրանց համապատասխանությունը վերահսկելու նպատակով:

Continue reading

Leave a comment

HUMAN RIGHTS WATCH. WORLD REPORT 2016: Հայաստան. իրադարձությունները 2015 թ.

human rights watch-nkarՀայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց:

2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նպատակով: Ըստ որոշ քննադատների, փոփոխությունների նպատակը կուսակցության համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն է, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սահմանադրության նախագիծը «համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Հանրաքվեից հետո, որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ հնչեցրեցին լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցը Մարդու Իրավունքների վերաբերյալ

2015 թ. հունիս 25-ին հրապարակվել է Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը:

Continue reading

Leave a comment

Նախագահի հայեցողական լիազորությունները պետք է սահմանափակել. ԵԽ հանձնակատարի զեկույցը

HCA_8997 - CopyԶեկույցը վերաբերում է հետևյալ հիմնական խնդիրներին` արդարադատության իրականացում, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների արդյունավետ քննություն և կանանց իրավունքներ ու գենդերային հավասարություն: Զեկույցի համառոտ ակնարկը ներկայացված է ստորև:

Continue reading

Leave a comment

Human Rights Watch կազմակերպության 2015 թվականի զեկույց. Հայաստան

WR_2015_cover_tablet_mobile_0Հայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում:

Continue reading

Leave a comment

Հրապարակվել է մարդու իրավունքների պաշտպանության ԺՀՄԻԳ ուղեցույց

-ԵԱՀԿ Շվեցարական նախագահությունը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը 2014 թ. հունիսի 10-11-ին համատեղ կազմակերպել էին 2-օրյա համաժողով «ԵԱՀԿ-ն և մարդու իրավունքների պաշտպանները, Բուդապեշտի փաստաթուղթը 20 տարի անց» թեմայով:

Continue reading

Leave a comment

Հրապարակվել է EHRAC-ի Ամառային Տեղեկագիրը

EHRAC logo IIՀրապարակվել է EHRAC-ի Ամառային Տեղեկագիրը, որում ներկայացվում են Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունները, թե ինչպես փաստաբանները կարող են դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան: Տեղեկագրում տպագրվել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հոդվածը՝ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը Հայաստանում 2013թ. առաջընթաց և առաջարկվող գործողություններ

Տվյալ փաստաթուղթը ներկայացնում է 2013 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրում գրանցած առաջընթացը, թեև հաշվետու ժամանակահատվածից դուրս կատարված իրադարձությունները հաշվի են առնվում ըստ անհաժեշտության: Այս փաստաթուղթը Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակի ընդհանուր ակնարկը չէ: Տարածաշրջանում և տարբեր հատվածներում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ընթերցողները պետք է ուսումնասիրեն Արևելյան Գործընկերության ծրագրի կատարողականի մասին զեկույցը:

Continue reading

Leave a comment